copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:15 24-05-2021

Հուսանք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով. Չժաո Լիցզյան

Պաշտոնական Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան իրենց հակասություններն ու տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով, համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև մարդկանց հանգստությանը», - ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը