copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:56 22-05-2021

ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանին չպետք է թողնեն մենակ՝ կենտրոնացած միայն իր ներքին խնդիրների վրա. Թոմաս դե Վաալ

«Հարավային Կովկասը ակնհայտորեն մեծ առաջնահերթություն չէ Բայդենի վարչակազմի համար»,- հայ-ամերիկյան քաղաքագիտական ֆորումի ընթացքում ասաց Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։ Նա նշեց, որ ԱՄՆ-ի արտաքին օրակարգի հետ կապված խոշորագույն հարցը լինելու է Չինաստանը և կլիմայի փոփոխությունը. «Ըստ իս, արդեն իսկ տեսնում ենք խնդիրներ՝ պայմանավորված քիչ ներգրավվածությամբ, օրինակ, այն փաստը, որ Միացյալ Նահանգները այլևս չունի մեծ դեր ղարաբաղյան հակամարտության հարցում։ Հույս ունեմ՝ տեսնել ավելի շատ ներգրավվածություն, բայց բավական բարդ հանգամանքներում»։ Թոմաս դե Վաալը կարծում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը Հայաստանին չպետք է թողնեն մենակ՝ կենտրոնացած միայն իր ներքին խնդիրների վրա. «Այլ՝ խրախուսել, կառուցել կամուրջներ, նայել ապագային, Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, եթե ոչ հիմա, ապա՝ ապագայում, նայել Ադրբեջանի հետ քաղաքական համաձայնության գալուն, եթե ոչ հիմա, ապա՝ ապագայում։ Կենտրոնանալ, օրինակ, Վրաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու հարցում՝ ենթակառուցվածքներ կառուցելու, Վրաստանի հետ տարածաշրջանային գործակցության վրա։ Չկենտրոնանալ պարզապես իր առօրյա ներպետական հարցերի վրա, այլ ուշադրություն դարձնել հարևաններին, թե ինչ կարող է Հայաստանը դեռ առաջարկել։ Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, թե որքան կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար, բայց կարծում եմ՝ նրանք հասկանում են, որ Հայաստանը ցանկանում է կառուցել այլ հարաբերություններ ևս, և դա լավ է»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել