copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:10 19-05-2021

Իլոն Մասկի արբանյակային ինտերնետի արագությունը հասել Է ռեկորդային ցուցանիշների

Starlink արբանյակային ինտերնետը ռեկորդային արագություն է հավաքել՝ վայրկյանում 560 մեգաբիթ: Նման արդյունքներով Reddit-ում կիսվել է գերմանացի օգտատերը, հայտարարելով թեստի արդյունքները։

Ինտերնետի արագությունը չափելու համար նա օգտվել է հատուկ ծառայությունից։ Օգտատիրոջ խոսքով՝ առաջին թեստի ժամանակ տվյալների բեռնման արագությունը կազմել է վայրկյանում 542 մեգաբիթ, ընդ որում՝ այն վայրկյանում 38,8 մեգաբիթով է կանգնել 9 միլիսեկունդ ուշացումով: Մեկ ժամ անց նա ևս մեկ թեստավորում է անցկացրել, և այս անգամ ռեկորդային արդյունք է ստացել՝ վայրկյանում 560 մեգաբիթ:

Մասնագետները նշում են, որ Starlink արբանյակային ինտերնետի արագությունը կարող է փոխվել՝ կախված մի քանի գործոններից։ Մասնավորապես, այն կախված է այն բաժանորդների քանակից, որոնք միաժամանակ միանում են ցանցին։ Բացի այդ, արագության վրա ազդեցություն են ունենում վերգետնյա ցանցերը։

Starlink ցանցային նախագիծն ուղղված է դեպի համացանց գլոբալ հասանելիության ապահովմանը։ 60 արբանյակներից բաղկացած առաջին խումբը SpaceX ընկերությունը դուրս է բերել 2019 թվականի մայիսին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը