Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:55 19-05-2021

Առաջարկվում է նվազեցնել Զինապահովագրության հիմնադրամին ուղղվող վճարների չափը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ էականորեն կթեթևանա անհատ ձեռնարկատերերի վրա դրվող ֆինանսական բեռը, տնտեսության վերականգնման այս փուլում հնարավոր կլինի խրախուսել բիզնես գործունեությունը:

Պատգամավորի խոսքով՝ եթե գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարում են 18.000-180.000 դրամ, ապա առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18.000-120.000 դրամ, ընդ որում, էականորեն ընդլայնվում է տարեկան 18.000 դրամ վճարողների շրջանակը:

Եվ այսպես՝ մինչև 2.400.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում վճարելու են 18.000 դրամ.

2.400.001-ից մինչև 6.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 24.000 դրամ.

6.000.001-ից մինչև 12.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 48.000 դրամ.

12.000.001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120.000 դրամ:

Ֆիզիկական անձանց համար ևս էական բարելավում է նախատեսվում: Մասնավորապես, օրինակ՝ 100.001-ից մինչև 150.000 դրամ անվանական աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 3000, այլ 2000 դրամ: 200.000-300.000 դրամ ստացողները վճարելու են ամսական ոչ թե 5500, այլ 3000 դրամ: Ամսական 500 դրամով կնվազի նաև 300.001-500.000 դրամ ստացողների վճարելիք գումարը:

Պապոյանն ասաց, որ անհատ ձեռնարկատերերի կողմից դրական արձագանքներ են ստացվել:

Նախագծի համահեղինակը նաև հավելեց, որ այս օրենսդրական նախագծի ընդունման դեպքում չի վտանգվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը, այն չի ազդի հիմնադրամի վճարունակության և ֆինանսական կայունության վրա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել