Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:42 18-05-2021

Ինչո՞ւ պետք է Ղազախստանը, Ղրղզստանը քեզ պաշտպանեն. Քոչարյանը սահմանային իրավիճակի մասին

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոլորտային մասնագետների հետ հանդիպումների շրջանակներում հանդիպում ունեցավ առողջապահության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում հարցերի մի մասը վերաբերում էր Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրավիճակին և Հայաստանի՝ օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելուն։

«Դու քո դիրքը բերել-դրել ես խորքում, Ադրբեջանը առաջ է եկել, դու աշխարհով մեկ գոռում ես՝ թող Ղազախստանը, Ղրղզստանը գա՝ Ադրբեջանին հետ մղի: Դու ո՞ւր ես։ Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջաակներում բոլորն ավելի լավ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ: Այս պարզ հարցի պատասխանը պե՞տք է տան, թե՝ ոչ: Ինչո՞ւ պետք է Բելառուսը, Ղազախստանը և մյուս երկրներն ավելի լավ հարաբերություն ունենան Ադրբեջանի հետ: Հիմա դու իրենց ես դիմում, իրենք ինչո՞ւ պետք է քեզ պաշտպանեն: Սահմանին կանգնած չես, քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին ու դա որպես հերոսություն մատուցում ժողովրդին, թե՝ դիմեցի ՀԱՊԿ-ին: Հետո՞: Ուղղակի զավեշտի է վերածվում պետության հիմնական ֆունկցիաներից մեկը՝ անվտանգության ապահովումը»,- ասաց երկրորդ նախագահը:

Սահմանային ճգնաժամի և Սյունիքում կատարվող իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին երկրորդ նախագահն ասաց․ «Ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ։ Եթե դու ունես սահման, պետք է պաշտպանես քո՛ զինված ուժերով։ Դրա համար պետք է հասկանալ՝ որտե՞ղ են քո դիրքերը։ Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել այդ սահմանին։

Կարծում եմ՝ մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա անել, և ստիպելու են ճանաչել այդ սահմանները։ Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել։ Սրանք չոքած մարդիկ են և վստահ եմ, որ որևէ դիմադրություն չի լինելու։

Մեր լրջագույն խնդիրն այս պահին դիմակայելու նոր ռեսուրսի իսպառ բացակայությունն է»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել