copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:37 18-05-2021

Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայում արգելել է նեղ ջինսերն ու պիրսինգը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրում արգելել է նեղ ու պատռված ջինսերը, շռայլ սանրվածքները, մազերի ներկումը և պիրսինգը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Ըստ թերթի՝ Կիմ Չեն Ընը վախենում է, որ «կապիտալիստական ​​նորաձևության» ազդեցությունը երիտասարդների վրա կարող է հանգեցնել ռեժիմի տապալմանը: Նա նույնիսկ հրամանագիր է արձակել, ըստ որի՝ շռայլ նորաձևության սիրահարները կուղարկվեն աշխատանքային ճամբարներ: