copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:15 18-05-2021

Պեսկովը խոսել է Պուտինի ամառային արձակուրդի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիարժեք ամառային արձակուրդ չի ունենա, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Անգամ նրա ծրագրերի մասին չիմանալով՝ կարող եմ հաստատ ասել, որ նախագահը մի քանի օրից ավելի չի կարող չմասնակցել աշխատանքային միջոցառումների։ Պարզապես թույլ չի տալիս նրա՝ պետության ղեկավարի պաշտոնը, ուստի ինչ-որ արձակուրդային ծրագրեր նա չունի։

Բայց, որպես կանոն, դուք գիտեք, որ նա որոշակի ընդհատումներով, օգտագործելով հանգստյան օրերը, ամռանը հանգստանում է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինն այս տարի լիարժեք ամառային հանգիստ կանցկացնի։ Նա հավելել է, որ իրեն այժմ հայտնի չէ որոշակի վայրեր այցելելու վերաբերյալ նախագահի ինչ-որ կոնկրետ ծրագրերի մասին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում