Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:13 15-05-2021

Ի գիտություն ենք ընդունում մեր գործընկերների արձագանքը ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ-ն՝ վիճելի եզրույթներ օգտագործելու մասին

Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերում նրան, որ ԱՄՆ Պետդեպը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներուժման մասին հայտարարության մեջ օգտագործել էր «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» եզրույթները, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է, որ մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կարևորում ենք Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշելու՝ նրանց պահանջները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հերթական ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը հայտարարել էր. «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով:

Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է»:

Ջալինա Պորտերը հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել