copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:01 14-05-2021

Գյուղում խուճապ չկա, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված. Արարատ Օրդյան

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչներն առաջինն են իմացել, որ ադրբեջանցիները մոտ 3 կմ մտել են ՀՀ պետական սահմանից ներս` շարժվելով իրենց գյուղի ուղղությամբ ու վերահսկողության տակ վերցնելով Սև լիճը։ Չնայած դրան ՝ գյուղում խուճապ չկա, իսկ բնակիչները վստահ են, որ հարցը կլուծվի հօգուտ հայկական կողմի։ Նրանք իրենց կարծիքը հայտնել են Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գիշերը մեկնել է Վերիշեն գյուղում՝ փորձելով առավելագույնս մոտենալ Սև լճին, սակայն հայ սահմանապահները թույլ չեն տվել առաջանալ։

Լրագրողը զրուցել է Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանի հետ, ով նշել է, որ գյուղում խուճապ չկա, կրակոցներ չեն հնչել, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված։

Այդուհանդերձ, Օրդյանը գյուղի ջահելների հետ դիրքեր է բարձրացել, հայկական զինված ուժերն էլ նրանց կողքին կանգնած են։

Մանրամասները կարդացեք հետևյալ հղմամբ՝ https://armeniasputnik.am/armenia/20210514/27540065/inch-e-katarvum-syuniqi-marzi-verishen-gyuxum.html?fbclid=IwAR3GWMt6gCOhy2UjMymI5mncHl3QtpBhhCGQbSUEFvA3Rrn8eWNkVP0TEp0

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը