copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:45 14-05-2021

Իսրայելի կործանիչները հարձակվել են «Համասի» ներքին անվտանգության շտաբի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել «Համասի» զենքի պահեստին և ներքին անվտանգության շտաբի շենքին: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Վերջերս Իսրայելի բանակի կործանիչները հարված են հասցրել «Համաս» կազմակերպությանը պատկանող զենքի պահեստին և ներքին անվտանգության շտաբի շենքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարձակման պահին շտաբում տեղակայված էին Ռաֆահ քաղաքի ներքին անվտանգության ծառայության պետի շտաբը և այլ ստորաբաժանումներ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի