Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:05 13-05-2021

Գազայի հատվածն առնվազն 1600 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Գազայի հատվածի հետ հակամարտության սրման սկզբից ի վեր հրեական պետության ուղղությամբ արձակվել է առնվազն 1600 հրթիռ: Ընդ որում՝ արձակված շուրջ 400 արկ ընկել է Պաղեստինի հողը:

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունները սկսվել են մայիսի 10-ի երեկոյան: Այդ պահից ի վեր հակամարտության երկու կողմից էլ զոհվել են տասնյակ մարդիկ: Ռուսաստանը կոչ է արել հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել:

Իսրայելի իշխանությունները վստահեցնում են, որ կարողացել են ոչնչացնել «Համաս» խմբավորման մի քանի առաջնորդների և նրանց ռազմական կայանները: Գազայի հատվածից տեղեկացրել են, որ զոհերի թվում կան երեխաներ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից