Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 տարի առաջ - 11:36 11-05-2021

Հայուհին՝ Vogue India-ի էջերին

Մոդել Էմմանուէլլա Գրիգորյանը, որը հայտնի է մի շարք գովազդային հոլովակներից, տեսահոլովակներից, ինչպես նաև՝ «Հայաստանի գեղեցկուհի 2019» մրցույթում իր մասնակցությամբ, որտեղ արժանացել է երկրորդ մրցանակին, այժմ իր մոդելային գործունեությունը ծավալում է Հնդկաստանում: Մոդելն արդեն երկու տարի է՝ բնակվում է Մումբայ քաղաքում ու աշխատում հնդիկ ու այլազգի հայտնի դիզայներների ու բրենդների հետ: Անցած տարի հայուհին հայտնվել է նաևհնդկական Vogue ամսագրի էջերին:

Ինչպես հաղորդում է NEWS.am STYLE-ը, Էմմանուէլլան Հնդկաստանում մի շարք բրենդների հետ է հասցրել համագործակցել, որոնցից ամենատպավորիչն, ըստ մոդելի, եղել է հայտնի՝ Falguny Shane Peacock բրենդի ֆոտոնկարահանումը.

«Իմ ամենասիրելի համագործակցություններից մեկը Falguny Shane Peacock բրենդի դիզայներների հետ աշխատանքն է: Նրանք ամուսիններ են և շատ հայտնի են Հնդկաստանում և դրա սահմաններից դուրս. աշխատել են Բեյոնսեի, Լեդի Գագայի և այլ աստղերի հետ: Շատ սիրեցի թե´ իրենց հետ աշխատանքը, թե´ իրենց ստեղծած հագուստը, թե´ պրոֆեսիոնալ մոտեցումն աշխատանքին: Երբ ինձ ուղարկեցին իրենց մոտ նկարահանման, ես, նույնիսկ, չգիտեի, թե որքան հայտնի են նրանք: Հետո, երբ բոլորը սկսեցին հիացմունքով ու հետաքրքրությամբ հարցնել մեր ֆոտոշարքի մասին, ես հասկացա, թե իրականում ինչքան լուրջ համագործակցություն եմ ունեցել: Միասին աշխատել ենք նաեւ հնդկական հայտնի հեռուստանաագծերից մեկի շրջանակում: Վերջերս նկարահանում եմ ունեցել Hundai-ի համար, լուսանկարները դեռեւս չեմ տեսել, բայց անհամբեր սպասում եմ տեսնել արդյունքը»:

Անդրադառմալով Vogue India-ի էջերում հայտնվելուն՝ Էմմանուէլլան խոստովանել է, որ լուսանկարվելիս պատկերացում անգամ չի ունեցել, որ տվյալ դիզայների համար արված ֆոտոշարքը հատուկ Vouge-ի համար է եղել:

«Նկարահանումը Մումբայից դուրս էր, նավով մոտ մեկ ժամվա ճանապարհ էր: Աշխատել եմ դիզայներ Gaya-ի հետ՝ The World of Gaya բրենդի համար, և, նույնիսկ, չէի կռահում, որ լուսանկարներն արվելու են Vogue India-ի համար: Անկեղծ ասած՝ ինձ մոտ միշտ է այդպես. նկարահանման ժամանակ ինձ միայն հետաքրքրում է, թե ինձանից ինչ էմոցիա է պահանջվում: Սա ինձ համար միայն աշխատանք չէ, այլ՝ աննկարագրելի մի բան, եւ նկարահանման ընթացքում ես, պարզապես, տեղափոխվում եմ մի ուրիշ աշխարհ, որտեղ մի առանձին կյանք եմ ապրում, ընդ որում՝ չեմ զգում ո´չ սով, ո´չ հոգնածություն, ո´չ ցավ: Ինձ հաճախ ասում են, որ դրա շնորհիվ է, որ ես կարողանում եմ աշխատել տարբեր ոճերում»:

Կայքի հաղորդմամբ, մինչ Հնդկաստան մեկնելն Էմմանուէլլան պակաս հագեցած կարիերա չի ունեցել Հայաստանում՝ նկարահանումներ, գովազդային հոլովակներ ու տեսահոլովակներ, իսկ «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում երկրորդ մրցանակը, կարծես, դարձավ մոդելի կարիերայում ևս մեկ հաղթանակ:

Մոդելն ասել է նաև, որ Հնդկաստանում հաջողություն գրանցելու հարցում իրեն օգնում է նաև այդ երկրի համար յուրահատուկ արտաքինը.

«Իմ արտաքինն այստեղ ինձ շատ է օգնում, որովհետև ես նաև մի փոքր նմանություն ունեմ հնդկուհիներին, ինչը նրանց մոտ հետաքրքրություն է առաջացնում, իսկ ինձ օգնում, որ համագործակցեմ և՛ հնդկական, և՛ այլ երկրների բրենդների հետ»:

Ի դեպ, Էմմանուէլլան երգչուհի Իվետա Մուկուչյանի եւ Բոլիվուդում հայտնի դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի զարմուհին է: Մոդելը նշեց, որ թեև նույն երկում են ապրում, Մարիաննայի հետ աշխատելու հնարավորություն դեռևս չի եղել, սակայն զարմուհիների մոտ միասին աշխատելու ցանկությունը մեծ է.

Մոդելի ապագա ծրագրերի մեջ մտնում է սեփական բրենդ ստեղծելը.

«Ուզում եմ ունենալ հագուստի բրենդ, որը կլինի հայկական և հնդկական մշակույթների խառնուրդ, որպեսզի և՛ մեզ համար հետաքրքիր լինի, և իրենց»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել