Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:40 08-05-2021

Նոր որոշում տաքսամոտորային համակարգի բարեփոխումների վերաբերյալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Տաքսամոտորային փոխադրումների ծառայությունների մատուցման պարզությունն ու հարմարավետությունը հաշվի առնող համակարգի բարեփոխումների վերաբերյալ համապարփակ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մշակված համապարփակ առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»։