copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:50 07-05-2021

Սահամագծման և սահմանազատման համար պետք է միջպետական հանձնաժողովներ ստեղծվեն. Արմեն Աբրահամյան

Մայիսի 7-ի մամուլի ասուլիսի ընթացքում «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Արմեն Աբրահամյանը, NEWS.am-ի հարցին ի պատասխան, ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ձևավորվել է նոր սահման, որը առաջ չկար՝ Արաքսի ափից մինչև Վարդենիսի Սոթքը. մի քանի հարյուր կմ նոր սահման է ձևավորվել, որը մինչև հիմա ճշտված չի:

«Չենք կարող ասել, թե Հայաստանի 29.8 հազար քառակուսի կմ-ից քանիսն է մնացել, որովհետեւ սահմանը ճշտված չի: Այն, ինչ այսօր կատարվում է սահմանում, ուղղակի սխալ են անում: Սահամագծման և սահմանազատման համար պետք է միջպետական հանձնաժողովներ ստեղծվեն՝ ԱԳՆ-ի կուրացիայի տակ, որովհետև դա դիվանագիտական աշխատանք է առաջին հերթին: Այդտեղ պետք է լինեն մեր գեոդեզիայի ինստիտուտի աշխատակիցները: Թողնել, որ զինված զինվորականներն իրար մեջ սահմանների հարցեր լուծել, սխալ է, որովհետեւ դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Այդ հարցը պետության հարց է, քաղաքական հարց է, այնքան լուրջ հարց է, որ չի կարելի թողնել զինվորականների վրա»,- ասաց նա:

Աբրահամյանը նաեւ հավելեց, որ այս պահին բացարձակ անհնար է ադրբեջանցիների հետ սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ կատարելու համար. «Հնարավոր է այդ աշխատանքները կատարել, եթե ինչ-որ մի միջնորդ պետություն լինի: Օրինակ, Ռուսաստանը հանդիսացել է միջնորդ պատերազմի դադարեցման, կարելի էիրենց խնդրել, որ լինեն միջնորդ սահմանների ճշգրտման հարցում»,-ընդգծեց նա:

ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էլ հավալեց. «Իրենք հասկանում են, որ բանակցությունների ճանապարհով դա չի լուծվելու, դրա համար այսպես կամաց-կամաց դիրքերն առաջ են տալիս: Դիրքեր են գրավում, դիրքեր են ամրապնդում մեր լռության պայմաններում»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի