copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:21 07-05-2021

Հետախուզումը մեր քաղաքացիների նկատմամբ արդյունավետ չէ․ Արթուր Դավթյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ իրենց ամենօրյա աշխատանքի լրջագույնս մասն է համարվում գերիների հարցով աշխատանքները։

«Այդ առումով մեր ռուս գործընկերը՝ ՌԴ դատախազը ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ և այդ խողովակն օգտագործելով մեզ հնարավորություն է ընձեռնվում եւ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, եւ հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ»,- ասել է նա։

Ա․ Դավթյանը նշել է, որ դրանք հենց քրեական գործերի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են․ «Այսինքն այդ գործերով են արձանագրվում փաստական հանգամանքները: Այդ տեղեկատվությունը կիսում ենք մեր ռուս գործընկերների հետ եւ նրանց միջնոդրությամբ հնարավոր է դառնում, որ Ադրբեջանն այդ խնդիրներին լուրջ վերաբերվի և գիտակցի իր բարձր պատասխանատվությունը»:

Հարցին, թե հայկական կողմը ադրբեջանցի քանի զինվորականի կամ պաշտոնյայի նկատմամբ է հետախուզում հայտարարել, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այո, ունենք բազում հետապնդումներ, հուսով եմ՝ բոլորդ այնքան լուրջ եք վերաբերում այս խնդրին, որ պատկերացնում եք դրա մասին հրապարակային խոսելն արդարացված չէ»:

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հրապարակային հայտարարում է, որ օրինակ հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ, դատախազն արձագանքեց. «Դա չի նշանակում, որ եթե իրենք խոսում եմ, նույնկերպ մենք պետք է վարվենք: Մենք խնդրին վերաբերում ենք իրավական հարթության մեջ և բնականաբար, մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով գալիս ենք հետևության, որ դրա մասին հրապարակային խոսելը կվնասի: Մենք մեր հակաքայլերը միշտ ձեռնարկել ենք, որոնք բոլորն արդյունք են տվել: Նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել