copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:15 04-05-2021

Ֆրանսիայի արտգործնախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ եվրոպացիների նկատմամբ Կրեմլի պատժամիջոցներ կիրառելու պատճառով: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք խստորեն դատապարտում ենք ուրբաթ օրը՝ ապրիլի 30-ին, Ռուսաստանի իշխանությունների կողմից եվրոպական մի շարք պաշտոնյաների դեմ հայտարարված միջոցառումները»,- մեջբերում է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը:

Ըստ նրա՝ միջոցառումները կնպաստեն Եվրամիության և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածության աճին:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Քլեմենտ Բոնը հայտարարել էր, որ մայիսի վերջին ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Ռուսաստանի դեմ կիրառվող հնարավոր միջոցները:

Նրա խոսքով, Ֆրանսիան «մտադիր է հավատարիմ մնալ ԵՄ գագաթնաժողովին, որին կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, և որը կքննարկի գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները»:

Ամենից շատ դիտված