copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:54 04-05-2021

ԵԽ շուրջ 120 պատգամավորներ հանդես են եկել հայ գերիների վերադարձի պահանջով

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամին և Լուկաս Ֆուրլասը հանդես են եկել մի նախաձեռնությամբ՝ պահանջելով Ադրբեջանից հարգել միջազգային օրենքը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղած իրենց նամակով պատգամավորները կոչ են արել պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնելու բոլոր ռազմագերիներին։ Նամակում շեշտված է, որ Ադրբեջանը ոչ միայն իր մոտ է պահում պատերազմի ընթացքում գերեվարվածներին, այլ նաև անձանց, որոնք ամենայն հավանականությամբ գերի է տարվել պատերազմի դադարից հետո։ Ադրբեջանը նաև թաքցնում է գերիների պաշտոնական թիվը՝ նշելով միայն 72 գերեվարվածի մասին, այնինչ ևս 61 անձանց՝ գերության մեջ գտնվելու մասին անհերքելի ապացույցներ կան։ Պատգամավորները հրավիրել են իրենց գործընկերենրի ուշադրությունը նաև գերեվարված անձանց հանդեպ իրականացված բռնությունների և խոշտանգումների փաստերի վրա։

Խորհրդարանականները պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց նախապայմաններ առաջադրելու, քանի որ հայկական կողմն արդեն վերադարձրել է բոլոր գերիներին՝ հավատարիմ մնալով եռակողմ համաձայնությւանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել