Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:25 03-05-2021

Իրաքի հատուկ ծառայությունները բերման են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին

Իրաքի ՆԳՆ-ին կից Տեղեկատվության եւ հետաքննության ազգային գործակալության աշխատակիցները բերման են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող ջոկատներից մեկի ղեկավարին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է «Ալ Սումարիա» հեռուստաալիքը ՝ հղում անելով ազգային գործակալության հայտարարությանը:

Ինչպես նշված է, ձերբակալված Աբու Ալի ալ-Ջամիլին ԻՊ հիերարխիայում Էլ-Ֆալուջայի նահանգապետն էր: Նա երկար ժամանակ հետախուզվում էր և կասկածվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ըստ Իրաքի հատուկ ծառայությունների՝ 2005-ին նա միացել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը, այնուհետև ձերբակալվել և դատապարտվել 15 տարվա ազատազրկման, բայց ազատ է արձակվել 2011 թ․:
Իրաքի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ ալ-Ջամիլին արդեն խոստովանել է տասնյակ ահաբեկչություններ կատարելու մասին, այդ թվում ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ ուղղված հարձակումների:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ