copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:55 03-05-2021

«Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումը ստանձնել է ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց արդյունքում տուժել են շվեդները

Ռուսաստանում արգելված «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող «Ջամաթ Նուսրաթ ալ-Իսլյամ վալ-Մուսլիմին» արգելված խմբավորումը ստանձնել է Մալիում կատարված մի շարք ահաբեկչությունների պատասխանատվությունը:

Ապրիլի 15-ին խմբավորման զինյալները Մենակեի մոտ կրակ են բացել նահանգի զինված ուժերի մի մասի ուղղությամբ: Մեկ շաբաթ անց ջիհադականները «Տակուբա» հատուկ նշանակության ջոկատի զինվորականների դեմ ահաբեկչություն են իրականացրել, որի արդյունքում վիրավորվել են երեք շվեդ զինվորներ:

Ապրիլի 25-ին ահաբեկիչները կրակ են բացել Տեսալիթ շրջանի կայազորում, որտեղ տեղակայված էին Մալիի զորքերը, ֆրանսիացի զինվորականները և ՄԻՆՈՒՍՄԱ խաղաղապահ զորակազմը: Հրետակոծության ընթացքում վիրավորվել է երեք խաղաղապահ:

Կիրակի՝ մայիսի 2-ին, «Ջամաթ Նուսրաթ ալ-Իսլյամ վալ-Մուսլիմինի» ռեսուրսները հայտարարել են Մինկայի շրջանում Ֆրանսիայի զինված ուժերի վրա նոր հարձակման մասին: Զոհերի մասին դեռ տվյալներ չկան: Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են դպրոցի վրա հարձակվելուց հետո այրում դասագրքեր և գրքեր: Մեկ այլ տեսանյութում ներկայացված է խմբավորման զինյալների հավաքը, որոնք իբր ժամանել են երկրի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաք՝ նորակոչիկների հավաքագրման համար: Այս մասին հաղորդում է Directorate 4 տելեգրամյան ալիքը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի