Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:39 03-05-2021

Արցախի և Հայաստանի համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում ամրապնդվելու է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանին:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարին՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ինքը և իր ղեկավարած կառույցը շարունակելու են նպաստել Արցախում սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող անասնահամաճարակային իրավիճակը, վերահսկողության ժամանակ առաջացող խնդիրները, լաբորատոր հնարավորությունները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է առկա իրավիճակով պայմանավորված նոր, մասնավորապես՝ գյուղատնտեսական կենդանիների փակ պահվածքի անցնելու, ջերմոցային տնտեսությունները զարգացնելու ծրագրերը, իսկ և ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում հիմա արդեն առավել սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը:

ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել և էլ ավելի ամրապնդել Արցախի գործընկերների հետ մինչ այսօր ձևավորված փոխօգնության ու աջակցության գործելաոճը, փոխանցել Հայաստանում ներդրված համակարգերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Այդ աջակցությունը շատ արագ ու առարկայորեն կդրսևորվի լաբորատոր փորձաքննությունների ոլորտում. մեր կողմից կարվի հնարավորը Արցախում սննդամթերքի փորձաքննության լաբորատոր սարքավորումների համալրման համար»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել