Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:21 13-03-2021

ԱՆԱՊԱՅՈՒՄ ՀՐԴԵՀՎԵԼ Է 8 ՀԱՐԿԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ․ 300 ՄԱՐԴ ՏԱՐՀԱՆՎԵԼ Է․ ԿՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Անապայում հրդեհվել է 8-հարկանի բնակելի շենք, այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Բնակելի շենքի հրդեհման մասին հայտնի է դարձել ժամը 04:19-ին։ Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ հրդեհը սկսվել է մանսարդային հարկից։

Ժամը 06։30-ի դրությամբ հրդեհի մակերեսը հասել է 1500 քմ-ի, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 130 մարդ ու 34 միավոր տեխնիկա։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ 08։50-ի սահմաններում հրդեհը հաջողվել է մեկուսացնել 3,15 հազար քմ մակերեսով տարածքի վրա։

Բնակելի շենքից տարհանել են բնակիչներին։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Բենիամին Կոնդրատևը։ «300 մարդ տարհանվել է։ Ցավոք, կրակի տարածման վտանգը դեռևս պահպանվում է»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել