Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:02 10-03-2021

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ». ԻՍՐԱՅԵԼԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցելու հարցում իր երկիրը պատրաստակամ է: Հաղորդում է ermenihaber.am-ը:

«Մենք ցանկանում ենք Թուրքիայի մեջ տեսնել ոչ թե բախումների աղբյուր, այլ տարածաշրջանային գործընկեր»,- ասել է Շտայնիցը Կիպրոս կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով Eastmed գազատարի մասին, որը պիտի կիպրական ու իսրայելական գազը Միջերկրական ծովի արևելյան հատվածից ծովի տակով հասցնի Հունաստան ու Իտալիա՝ Շտայնիցը ասել է, որ հայտնաբերած պաշարները կբավականացնեն Eastmed-ի նման 2-3 խողովակաշարի:

Շտայնիցը նաև նշել է, որ նախկինում բանակցություններ եղել են իսրայելական գազը Թուրքիա արտահանելու շուրջ, սակայն դրանք անարդյունք են ավարտվել. «Հուսով եմ, որ Թուրքիան մի օր կինտեգրվի տարածաշրջանին և անգամ կդառնա Արևելյան միջերկրածովյան գազի ֆորումի անդամ: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ համագործակցել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ