copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:25 10-03-2021

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԻՄ ՔԱՅԼԻ» ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 29-ին Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելուց հետո, չնայած իմքայլականները որոշեցին «ջենթլմենություն» անել՝ չօգտվել ԱԺ կանոնակարգի հնարավորությունից ու հանձնաժողովը չխլել ընդդիմության ձեռքից, առաջարկելով ԲՀԿ-ին նոր թեկնածու ներկայացնել, սակայն ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկում։

Իսկ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ հաշվեհարդարը շարունակվում է։ Նույն օրը եւեթ նրան զրկել են իր երկսենյականոց աշխատասենյակից եւ սենյակ հատկացրել նիստերի դահլիճից կտրված հատվածում՝ առաջին հարկում, զրկել են հանձնաժողովի նախագահի բոլոր ծառայություններից՝ հեռախոսային փաթեթ, ծառայողական մեքենա։

Ավելին՝ Զոհրաբյանի վարորդին էլ ազատել են աշխատանքից, մինչդեռ խորհրդարանի պրակտիկայում նման դեպքերում աշխատանք են առաջարկում կամ որոշ ժամանակ թողնում ԱԺ բալանսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել