copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:00 03-03-2021

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՐՈԻՆԻ ԽՈՇՈՐ՝ ՄՈՏ 45 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ, ԽՄԲԱՔԱՆԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել։

«Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18.600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կգ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014թ. հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեի տվյալների համաձայն՝ խմորիչի փաթեթավորմամբ հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով պետք է տեղափոխվեր Արևմտյան Եվրոպա։

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվել է տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել