copy image url
Ավելին 5 տարի առաջ - 12:23 26-02-2021

ՄԱՔՐՈՒՀԻՆ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ GUCCI-Ի ՄՈԴԵԼ Է ԴԱՐՁԵԼ

Լոնդոնի բնակչուհի Կլարա Լուիզան, որն աշխատել է որպես մաքրուհի, հաջողակ մոդել է դարձել եւ նկարահանվել իտալական Gucci նորաձեւության տան համար։ Այս մասին հաղորդում է https://metro.co.uk/2021/02/24/model-goes-from-cleaner-to-gucci-after-being-scouted-in-london-street-14139222/ կայքը։

Պարբերականի տեղեկություններով՝ 2019թ․-ին FOMO Models մոդելային գործակալության տնօրեն Ռոբ Ուիլսոնը փողոցում նկատել է 24-ամյա աֆրոամերիկուհի Կլարա Լուիզային։ «Ռոբը տեսավ ինձ, երբ մարզասրահ էի գնում ու հարցրեց՝ արդյոք ես մոդելային բիզնեսում աշխատանքի փորձ ունեմ։ Ես ասացի՝ ոչ, բայց մենք, ամեն դեպքում, խոսքեցինք, ու նա ինձ առաջարկեց քասթինգի մասնակցել»,- ասել է հերոսուհին։

Աղջկա բախտը բերել է, եւ նրա թեկնածությունը հաստատվել է գերմանական «Picton» ամսագրում նկարահանումների համար։ Դրանից կարճ ժամանակ անց Լուիզան պայմանագիր է կնքել Gucci ապրանքանիշի գովազդային տեսահոլովակում նկարահանվելու համար։ «Սա հիասքանչ փորձ է, որը փոխել է իմ կյանքը։ Ես նույնիսկ չէի մտածում, որ իմ արտաինքը համապատասխանում է նորաձեւության ոլորտում աշխատանքի համար։ Հիմա ես զգում եմ, որ այդ ոլորտում հարթում եմ ճանապարհս եւ կարող եմ իմ թոռներին ասել, որ ես Gucci-ի մոդել եմ»,- նշել է անգլուհին։

Հերոսուհին ընդգծել է, որ նոր կարիերան ոչ մի կերպ չի փոխել իր կենսակերպը։ Նրա խոսքով՝ ինքը նախկինի նման երազում է ուսուցիչ դառնալ եւ իր կյանքը հայտնի մարդու դերում չի պատկերացնում։ «Ես դեռ արեւելյան Լոնդոնից սովորական աղջիկ եմ։ Կյանքը մեզ տրված է ապրելու եւ վայելելու համար։ Բաց մի թողեք հնարավորությունները, որոնք հայտնվում են ձեր ճանապարհին»,- եզրափակել է Լուիզան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից