Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:57 25-02-2021

ԲԱՅԴԵՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄՈՒՏՔԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է իր նախորդ Դոնալդ Թրամփի որոշումը՝ սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների որոշակի խմբի մուտքը երկիր: Նրա հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«(Որոշումը) չի պաշտպանում ԱՄՆ շահերը: Ընդհակառակը, դա վնասում է Միացյալ Նահանգներին»,- ընդգծել է Բայդենը:

Երկրի ղեկավարը բացատրել է, որ Թրամփի հրամանագիրը թույլ չի տալիս ԱՄՆ քաղաքացիների ընտանիքի անդամներին և երկրի օրինական մշտական ​​բնակիչներին միանալ իրենց հարազատներին: Բացի դրանից՝ մուտքի սահմանափակումը «վնաս է հասցնում Միացյալ Նահանգների արդյունաբերություններին, որոնք օգտագործում են տաղանդներ ամբողջ աշխարհից»:

2020 թ. ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը կանխում է «ԱՄՆ աշխատանքային շուկայի համար վտանգ ներկայացնող ներգաղթյալների» մուտքը երկիր COVID-19 համաճարակի ընթացքում:

Ավելի վաղ Բայդենը հանել էր մի քանի մահմեդական երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին