copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:05 22-02-2021

ԹՐԱՄՓՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԿԻՄ ՉԵՆ ԻՆԻՆ ԿԺԴՀ ՀԱՍՑՆԵԼ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականի նախկին տեղակալ Մեթյու Փոթինգերը պատմել է, որ քաղաքական գործիչը Վիետնամում 2019 թ. փետրվարին կայացած ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովից հետո առաջարկել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին Հյուսիսային Կորեա թռչել համար առաջին ինքնաթիռով : Այս մասին հայտնում է BBC-ն:

Փոթինգերը պատմել է, որ Թրամփը գիտեր՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Չինաստանի տարածքով ուղևորվում է վիետնամական Հանոյ, որտեղ անցկացվում էր գագաթնաժողովը: ԿԺԴՀ առաջնորդի ուղևորությունը մի քանի օր է տևել:

Նրա խոսքերով, Սպիտակ տան այն ժամանակվա ղեկավարը Կիմ Չեն Ինին ասել է, որ կարող է նրան տուն հասցնել 2 ժամվա ընթացքում, եթե վերջինս ցանկանա: ԿԺԴՀ առաջնորդն այդ առաջարկից հրաժարվել է, ընդգծում է նախկին տեղակալը:

Նա նաև հստակեցրել է, որ Թրամփը նման առաջարկ արել է Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների խափանումից հետո:

Ի դեպ, համար առաջին ինքնաթիռ (Air Force One) է համարվում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ցանկացած ինքնաթիռ, որը տեղափոխում է ԱՄՆ նախագահին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը