copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:40 19-02-2021

ԱՄՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ՎԻՃԱԿԻՑ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը «լուրջ անհանգստություն» է հայտնել Վրաստանի քաղաքական վիճակի վերաբերյալ և կոչ արել զերծ մնալ քաղաքական սրացումներից: Նշված է կառույցի խոսնակ Նեդ Փրայսի մեկնաբանության մեջ:

«Մենք հորդորում ենք կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանակացած այնպիսի գործողություններից կամ ելույթներից, որոնք կարող են սրացումներ,լարվածություն առաջացնել կամ բերել բռնության»,- ասել է Փրայսը:

Հայտարարությունը մեջ նշված է, որ ԱՄՆ-ն Վրաստանին կոչ է անում «գործել երկրի եվրաատլանտյան նկրտումների համաձայն և ամրապնդել իրենց նվիրվածությունը ժողովրդավարության, անհատական ​​ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին»:

Փետրվարի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռեց ձերբակալել երկրի ամենախոշոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկ Մելիային՝ 40.000 լարի (ավելի քն 12.000 ԱՄՆ դոլար) գրավը չվճարելու համար: Ինքը՝ Մելիայան, հայտարարել էր, որ հրաժարվում է ինքնակամ կատարել դատարանի որոշումը:

Փետրվարի 18-ի Վրաստանի վարչապետ Գրիգորի Գախարիան հրաժարական տվեց: Նա, պարզաբանելով իր որոշումը, հայտարարեց, որ չի կարողացել համաձայնության գալ իր թիմակիցների հետ ընդդիմադիր գործչի ձերբակալման հարցում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը