Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:07 18-02-2021

ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 223 ՆՈՐ ԴԵՊՔ ԿԱ ԵՎ 2 ՄԱՀ

Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,820-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 223-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3156 դեպք կա, այլ պատճառով՝ 794։

Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,577 է։ Փաստացի բուժվողների թիվը 4293 է։ Փաստացի բուժվողների թիվը նախորդ օրվա համեմատ 120-ով աճել է:

Փետրվարի 17-ին 3211 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 694,357 թեստավորում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ