Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:10 17-02-2021

ԵԳԻՊՏՈՍՆ ՈՒ ԼԻԲԻԱՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՏԱՐԵՐՔԻ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

Այսօր Եգիպտոսն ու Լիբիան հայտնվել են տարերքի հարվածի տակ. Լիբիայի արևելքում և Եգիպտոսի մի քանի շրջաններում ձյուն է տեղացել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եգիպտացի օդերևութաբանները նախազգուշացրել էին շաբաթվա սկզբին սպասվող ջերմաստիճանի անոմալ նվազման մասին՝ կանխագուշակել, որ, հավանաբար, ձյուն կտեղա անգամ Կահիրեում:

Սակայն երեկ՝ փետրվարի 16-ին, Եգիպտոսի մայրաքաղաքում թույլ անձրև էր տեղացել, իսկ այսօր դիտվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էլ 8C° է: Փետրվարի սկզբին քաղաքում ձմռանը ոչ հատուկ տաք եղանակ էր՝ 28C°:

Իսկ Լիբիայի արևելքում Ջաբալ Ահդար շրջանը ծածկվել է ձյունով: Օդերևութաբանների տվյալներով՝ ձյուն է տեղացել նաև լեռնային շրջանում և մի քանի քաղաքներում, այդ թվում՝ բավականին խոշոր քաղաք Էլ Բայդայում: Օդերևութաբանների տվյալներով՝ գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչեւ զրո: Վաղվանից սպասվում է եղանակի բարելավում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան