Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:00 15-02-2021

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՆ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ «ԱՐԾՎԻ ՄԱԳԻԼ 2» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքական ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ երկրի բանակը մաքրել է Գարայի շրջանը, որտեղ գտնվում էին Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) օբյեկտները: «Արծվի մագիլ 2» գործողության արդյունքում թուրքական զինուժը ոչնչացրել է խմբավորման մոտ 50 օբյեկտ, ինչպես նաև վերացրել է 48 քուրդ մարտիկների: Եվս երկու մարդ գերի է ընկել: Թուրքական կողմից երեք զինվոր զոհվել է, երեքը՝ վիրավորվել:

Բայց Թուրքիայի բարձրագույն ռազմական ղեկավարության հիմնական հայտարարությունը ՔԲԿ-ի մեղադրանքն էր 2015 թ. Գարայի շրջանում անհետացած Թուրքիայի 13 քաղաքացիների հաշվեհարդարի մասին: Ըստ զինվորականների՝ տասներեք պատանդ մահապատժի է ենթարկվել խմբի ղեկավարներից մեկի կողմից: Մահացածների մարմինները հայտնաբերվել են քարանձավներից մեկում լեռնային թունելների մաքրման ժամանակ, հայտնում է Telegram-ի Directorate 4 ալիքը:

Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) «Արծվի մագիլ 2» գործողությունն անվանել է մարտ, որում կուսակցությունը փորձել է դիմակայել թուրքական ուժերին, որոնք մտադիր են եղել ներխուժել Իրաքի Նայնավա և Քիրքուկ նահանգներ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել