Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:39 09-02-2021

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին տեղեկացրել է Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը:

«Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող արցախյան բնակավայրերում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին ազատել հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից (բացառությամբ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների) կատարումից: Այդ տնտեսավարողների կողմից 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը հաշվանցվելու է և (կամ) վերադարձվելու»,- ասել է Արմինե Մուսայելյանը։ Նա հավելել է, որ օրինագծով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերում գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գերավճարի մնացորդի հաշվանցումը կամ միաժամանակ հաշվանցումն ու վերադարձը իրականացվելու են կամերալ ուսումնասիրությամբ:

Բացի այդ, նշված տնտեսավարողներին հարկային խնդիրների կարգավորմանը նպատակաուղղված՝ ԱԺ-ում շրջանառվող օրինագծով առաջարկվում է նրանց ազատել նաև այն հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություններից (բացառությամբ՝ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների), որոնց մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Նախատեսվում է նաև հաշվանցել և (կամ) վերադարձնել 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինքնաշխատ եղանակով կզրոյացվեն ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում արտացոլված` վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդները:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել