copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:21 08-02-2021

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ `1.7%-ՈՎ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ 0.3%-ՈՎ. ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.7% գնաճ: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Այս հունվարին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7% գնաճ։

2021-ի հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ արձաբագրվել է կահույքի և կահավորանքի՝ 0.9%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ: Գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ, իսկ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.8%-ով։

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.3% հավելաճ:

Մատուցված ծառայություններից այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի