copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:34 03-02-2021

ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ.

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն ընդունվեց 83 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նախագիծը խորհրդարանին ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ փոփոխություններով հնարավորություն է տրվելու ավելացնել քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքները:

«Փոփոխությունների շնորհիվ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ կլինեն, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի տարածքում իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները, օրինակ խուզարկության, կալանքի սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ»,- ասաց նախարարը:

Փոփոխություններից հետո դատական համակարգում առնվազն 17 hաստիք է ավելանալու, որոնցից առնվազն 8-ը` Երևան քաղաքում:

Բադասյանի խոսքով` Հայաստանում երկար տարիներ քննարկվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քրեական գործերի քննությունից տարանջատելու հնարավորությունը, ինչի շնորհիվ կրճատվելու է քրեական գործերի քննության ժամկետները:

Բադասյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե իշխանությունն այս փոփոխություններով փորձում է իրեն հարմար դատավորներ ընտրել: Արդարադատության նախարարի խոսքով` նոր դատավորների թեկնածուները նախ պետք է գրավոր քննություն հանձնեն, այնուհետև բարեվարքության ստուգում իրականացվի` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնի խորհրդատվական եզրակացություն, որից հետո դիմեն Բարձրագույն դատական խորհուրդ և դրական եզրակացությունը ստանալուց հետո սովորեն Արդարադատության ակադեմիայում և քննության արդյունքներով հայտնվեն համապատասխան ցուցակում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին