copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:27 03-02-2021

ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՂԵՍՏԻՆԻՆ

ԱՄՆ նոր վարչակազմը մտադիր է վերսկսել Պաղեստինին մարդասիրական օգնության տրամադրումը: Այդ մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

Անցյալ տարի ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել դադարեցնել Պաղեստինին տրամադրվող այս տեսակի օգնությունը:

«ԱՄՆ-ն մտադիր է վերսկսել մարդասիրական օգնությունը պաղեստինցի ժողովրդին,- ասել է Փրայսը:- Մենք դա անում ենք ոչ թե որպես լավություն, այլ որովհետև դա բխում է Միացյալ Նահանգների շահերից»:

Նրա խոսքերով, Վաշինգտոնն «աշխատում է հնարավորինս շուտ» վերսկսել օգնությունը Պաղեստինին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի