copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:11 26-01-2021

«Новичок»-Ի ՄՇԱԿՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է COVID-19-Ի ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՄԱՍԻՆ

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», «Новичок» թունավոր նյութերի մշակման խմբի անդամներից մեկը՝ Լեոնիդ Ռինկը, առաջիկայում պատրաստվում է թողարկել հակավիրուսային միջոց, որը կարող է պայքարել նաև կորոնավիրուսի դեմ։

Դեղն ստեղծվել է «Դիուցիֆոն» դեղամիջոցի հիման վրա, որը սինթեզվել էր ԽՍՀՄ-ում 1967 թ․ և նախատեսված էր բորոտության բուժման համար: Նոր դեղամիջոցն ստացել է «Իմմոֆոն» անվանումը: Դրանում միավորված են արտասահմանյան «Դապսոն» հակավիրուսային միջոցը և մեթիլուրացիլի երկու մոլեկուլներ, որոնք անհրաժեշտ են հյուսվածքներում նյութափոխանակությունն ակտիվացնելու և վերականգնման գործընթացը խթանելու համար:

Ռինկը նշել է, որ այս դեղամիջոցը կատարելապես վերականգնում է իմունային համակարգի բջիջները, այսինքն՝ վերացնում է ցիտոկինի փոթորիկը, ինչը, որոշ մասնագետների կարծիքով, COVID-19-ից մահվան պատճառներից մեկն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից