copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:42 13-09-2026

Ի՞նչ ուղերձ եք հղում մյուս բռնապետություններին․ Տաթևիկ Հայրապետյանը՝ արևմտյան դիվանագետներին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն փաստը, որ Ադրբեջանի պաշտոնյաները կեղծում են պատմությունը և փորձում ջնջել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դարավոր ներկայությունը, ինձ չի զարմացնում։ Ես չափազանց լավ եմ ծանոթ հակահայկական պետական քաղաքականությանը, որպեսզի ամեն անգամ նորովի զարմանամ։

Սակայն իմ հարցն ուղղված է բոլոր այսպես կոչված դիվանագետներին, հատկապես՝ Արևմտյան երկրների դիվանագետներին, որոնք ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա և օգնում բռնապետական ռեժիմին արդարացնել ագրեսիվ պատերազմն ու էթնիկ զտումները. ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին։ Ի՞նչ եք ասում նրանց։ Որ կարելի է պատերազմ սանձազերծել, մի ամբողջ տարածաշրջանի բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել, իսկ հետո կեղծել ակնհայտ փաստե՞րը։

Աշխարհակարգն այսպե՞ս եք պատկերացնում։ Արժե վերադիտարկել, թե ինչու եք ընտրել դիվանագետի մասնագիտությունն առհասարակ։

Սա քաղաքական հարց չէ, սա քաղաքակրթական մասշտաբի հարց է, իսկ ձեր քաղաքականության հետևանքները հենց ձեր դեմ էլ ուղղվելու են վաղ թե ուշ»։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել