Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 13:18 03-09-2026

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն չէ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Բիշքեկում Պուտնի հետ հանդիպման արդյունքներին։

«Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել, սակայն այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է»,– հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա` եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։

«Եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցը չենք բարձրացել»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում