Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 11:19 03-09-2026

Տիկի՛ն Վարդապետյան, եթե Ձեզ կյանքերը հետաքրքրեին, բանակում էսօր էսքան զոհ չէինք ունենա

Մերի Հակոբյան

Լրագրող

Դժբախտ պատահար է եղել, կպել է էլեկտրական լարին ու մահացել է, դա պաշտոնական վարկած է, բայց իմ տղան ծառայում էր Վարդենիսի Կարճաղբյուրում, կորպուսի հրամանատարը Հայկազ Բաղմանյանն էր, և Հայկազ Բաղմանյանին, կամակատարը չի եղել, սպանել են:

Այս մասին այսօր Կառավարության մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց սևազգեստ մայրերից մեկը:

«Երեք իշխանություն են փոխել, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Քոչարյանի ժամանակ ինչի՞ չեն բացահայտել, 19 տարի բարձրաձայնել եմ, ի՞նչ ա արել իմ երեխեն, որ սպանել եք, ոչ մի ձայն չկա, էն ժամանակ Աղվան Հովսեփյանն էր, ո՞ւր ա Ավան Հովսեփյանը, իբր դատապարտվել ա, չկա: Դրանից հետո եկավ Սերժ Սարգսյանը, բերեց Կոստանյան Գևորգին, Արթուր Դավթյանին, բոլորի մոտ եղել եմ, ասել եմ, ապացուցեք, պաշտոնական վարկա՞ծ եք դրել, տեղում իբր մահ ա գրանցվել, էլեկտրահարվել ա, չի ապացուցվել»,- նշել է նա:

Նա նշեց, որ 2009 թ. հունվարի 13-ին ստացել է առաջին ատյանի վճիռը, որ արդարացրել են մեղադրյալին, որը էդ հոսանքի պատասխանատուն էր, բայց դեպքի վայրում հոսանք չի եղել. «Առեղծվածային մահի պատասխանատուն ո՞վ ա, տվյալ ժամանակի իշխանությունը, հիմա ես ասում եմ՝ իմ երեխուն սպանել է Ռոբերտ Քոչարյանը, ինչի՞ պատասխանատվության չի ենթարկվել ոչ մեկը»:

Նա ասաց, որ ամբողջ 28 հատոր քրեական գործից պարզվել էր, որ իր որդին չի էլեկտրահարվել:

Դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ սևազգեստ մայրը ասաց. «Ձեզ կյանքերը չի հետաքրքրում, եթե հետաքրքրեր, բանակում էսօր էսքան զոհ չէինք ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում