copy image url
Ներքին Արտաքին 2 օր առաջ - 09:47 03-09-2026

«Ռոսատոմի» ղեկավարը սեպտեմբերի 29–ին կայցելի Երևան

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։ Նա այդ մասին հայտնել է SputnikLive–ի եթերում։ Գրում է Սպուտնիկ Արմենիան:

Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։ Առաջնորդները մանրամասն քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարցը։

Լիխաչովը հայտարարել է, որ փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման հայաստանյան ծրագրերը կարող են փոխվել գիգավատտ հզորությամբ ռեակտորների օգտին:

Այս հարցի շուրջ քննարկում կանցկացվի Հայաստանում։

«Հանրապետությունում կարող է աճել կանխատեսվող էներգետիկ դեֆիցիտը՝ կապված տվյալների մշակման կենտրոնների, ԱԻ համակարգերի կիրառման և թվային տնտեսության զարգացման հետ։ Մենք նույնպես տեսնում ենք էներգիայի սպառման լավատեսական կանխատեսում։ Բայց նույնիսկ եթե էներգիայի ավելցուկ լինի, ապա Անդրկովկասում արտահանման համար մեծ տարածք կհայտնվի, և ՌԴ-ն պատրաստ է աջակցել»,– ասել է Լիխաչովը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում