copy image url
Ներքին 3 օր առաջ - 11:27 02-09-2026

Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի Փարիզ

Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգը համատեղ մեկնարկել են խաղարկություն, որի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները հնարավորություն ունեն շահել «5-օրյա ուղևորություն դեպի Փարիզ երկուսի համար» մրցանակը։

Խաղարկությանը մասնակցելու համար Ֆասթ Բանկի հաճախորդներին անհրաժեշտ է ս․թ․ օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը կատարել առցանց կամ ֆիզիկական առևտուր արտերկրում՝ վճարելով Ֆասթ Բանկի Mastercard վճարահաշվարկային համակարգի Mastercard World կամ Mastercard World Elite քարտերով։

Յուրաքանչյուր հանրագումարային 50,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի ծախսի դիմաց մասնակիցները կստանան 1 պրոմոկոդ: Յուրաքանչյուր քարտապան կարող է հավաքել առավելագույնը 10 պրոմոկոդ։ Իսկ հավելյալ՝ 11-րդ պրոմոկոդը կստանան, եթե խաղարկության ընթացքում Ֆասթ Բանկից պատվիրեն ևս մեկ Mastercard World կամ Mastercard World Elite ԱկնՔարտ։

ՀՀ դրամով ԱկնՔարտերի դեպքում հաշվի կառնվի գործարքների ընդհանուր գումարը։ Արտարժույթով քարտերի դեպքում գործարքների գումարը կհաշվարկվի ՀՀ դրամով՝ գործարքի հաշվեգրման օրվա ԿԲ փոխարժեքով։

Խաղարկության մասնակիցները պրոմոկոդերը կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին արշավի ավարտից հետո։ Խաղարկությունն ամփոփվելու է Ֆասթ Բանկի YouTube-յան ալիքում՝ 2026 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 15։00-ին։ Հաղթողը կորոշվի պատահականության սկզբունքով՝ Pretty Random համակարգի միջոցով, որի ընթացքում կընտրվի հաճախորդներից մեկին տրամադրված գործող պրոմոկոդը։

Ճամփորդության փաթեթում ներառվում են երկկողմանի ավիատոմսերը Երևան Փարիզ Երևան ուղղությամբ՝ 2 անձի համար և 5 գիշեր կացություն Փարիզում գտնվող հյուրանոցում։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում