copy image url
Ներքին 4 օր առաջ - 10:15 01-09-2026

Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Սեպտեմբերի 1-ը նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր նպատակներ սահմանելու և կրթության կարևորությունը ևս մեկ անգամ արժևորելու օր է։ Կրթությունն անհատի զարգացման, սեփական ներուժի բացահայտման, ինչպես նաև ազատ, իրավագիտակից և արժանապատիվ հասարակության ձևավորման կարևորագույն հիմքերից է։

Յուրաքանչյուր երեխա և երիտասարդ պետք է ունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն՝ անկախ իր առանձնահատկություններից կամ այլ հանգամանքներից։

Կրթական միջավայրը պետք է լինի այն տարածքը, որտեղ յուրաքանչյուր սովորող իրեն զգում է ապահով, հարգված և լիարժեք ներգրավված; որտեղ բացառված են բռնությունը, խտրականությունը ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում։

Կրթության ոլորտում առանցքային նշանակություն ունի կրթական հաստատություններում երեխայի լավագույն շահի երաշխավորումը, արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև այնպիսի միջավայրի ձևավորումը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր երեխայի ազատորեն զարգացնել իր կարողություններն ու լիարժեք իրացնել կրթության իրավունքը։

Այս գործընթացում անգնահատելի է ուսուցիչների և դասախոսների դերը։ Նրանց ամենօրյա աշխատանքը ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև արժեքներ ձևավորելու, քննադատական մտածողությունը զարգացնելու, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մշակույթն ամրապնդելու կարևոր առաքելություն է։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, անվտանգ, ներառական և մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության շարունակական զարգացման հարցերը։

Համոզված եմ՝ մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքը ձևավորվում է նաև կրթության միջոցով։ Իր իրավունքների մասին իրազեկ, մյուսների իրավունքները հարգող և պատասխանատու անհատն է իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հասարակության կարևորագույն հենասյունը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Մաղթում եմ բոլոր դպրոցականներին և ուսանողներին հետաքրքիր բացահայտումներով, նոր ձեռքբերումներով ու հաջողություններով լի ուսումնական տարի, իսկ ուսուցիչներին և դասախոսներին՝ մասնագիտական նվիրում իրենց կարևոր առաքելության իրականացման ճանապարհին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի