Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 21:27 31-08-2026

1 մլրդ. 450 հազար դրամի վերանորոգում՝ Աննա Հակոբյանի ազգականի ղեկավարած պոլիկլինիկայում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքում հունիսից մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Գյումրիի ամենամեծ և ամենահին պոլիկլինիկաներից մեկը հիմնանորոգվում է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։

Շինաշխատանքների ընթացքում պոլիկլինիկան ժամանակավորապես գործում է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում։ Հիվանդանոցների օպտիմալացումից հետո տարիներ շարունակ չօգտագործված շենքն այժմ օգտագործվում է որպես պոլիկլինիկայի ժամանակավոր տարածք։

Թիվ 2 պոլիկլինիկան քաղաքի ամենամեծ պոլիկլինիկաներից է և սպասարկում է մեծ թվով բնակիչների։ Ուշագրավ է նաև, որ թիվ 2 պոլիկլինիկայի շենքը պատմական է․ այն կառուցվել է 1936 թվականին։

Ըստ առկա տեղեկությունների՝ հիմնանորոգման ընթացքում շենքում էական ճարտարապետական փոփոխություններ չեն նախատեսվում։ Շինարարական ընկերությունից վստահեցնում են, որ պահպանվելու է տեսքը, իրենք ընդամենը ռեստավրացիա են անում, թարմացնում և շտկում շենքում առկա թերությունները։

Երկհարկանի շենքը պահպանելու է իր նախկին տեսքը։ Գյումրիի ամենամեծ պոլիկլինիկաներից մեկի շենքի հիմնանորոգման համար պայմանագրային ավարտի ժամկետը սահմանված է 2029 թվականը։

Հիշեցնենք, որ թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենը Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է Վահագն Մկրտչյանը, ով անցած տարվա հոկտեմբերին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում