copy image url
Արտաքին 6 օր առաջ - 13:44 30-08-2026

Խամենեին Պարսից ծոցի իսլամադավան պետություններին հորդորել է համախմբվել ընդդեմ «իրական թշնամու»

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Պարսից ծոցի իսլամադավան պետություններին հորդորել է համախմբվել ընդդեմ, իր բնորոշմամբ, «իրական թշնամու»՝ ընդգծելով, որ մուսուլմանների միջև տարաձայնությունները իրենց հակառակորդների շահերն են սպասարկում։

Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

Խամենեիի ուղերձը հրապարակվել է Իսլամական միասնության շաբաթվա առթիվ, որը Մուհամմադ մարգարեի ծննդյան տարեդարձի կապակցությամբ է նշվում։

Խամենեին իսլամական համախմբման կոչ է արել, խոսել տարբեր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանականը, փոխգործակցության մասին՝ հայտարարելով, որ «գիտակցաբար կամ անգիտակցաբար» մուսուլմանների միջև տարաձայնություններ առաջացնողները Իսլամի թշնամիներին են օգնում։

Նա հարց է հնչեցրել՝ արդյո՞ք պաղեստինցիները «այսքան անօգնական» վիճակում կլինեին, եթե մուսուլմանները միասնական լինեին։

Առաջնորդը Ծոցի արաբական երկրների ղեկավարներին մեկ այլ հարց է տվել՝ «ինքնություն չունեցող խաբեբաները» կհամարձակվեի՞ն աչք դնել մուսուլմանների հողերի և ունեցվածքի վրա, եթե Ծոցի երկրների ժողովուրդներն ու կառավարությունները «համախմբված լինեին Իսլամի դրոշի ներքո»։

«Իսլամական երկրների, հատկապես Արևմտյան Ասիայի և Ծոցի երկրների ղեկավարներին իմ շեշտադրված ու կրկնվող հորդորն է՝ ճանաչել ձեր իրական թշնամուն, հասկանալ նրա ծրագիրը և դիմակայել դրան», - իր ուղերձում ասել է Խամենեին։

Իրանի փաստացի ղեկավարի պաշտոնում հորը փոխարինած Մոջթաբա Խամենեին մարտին պաշտոնն ստանձնելուց ի վեր հանրության առջև չի երևացել։ Ալի Խամենեին սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հասցված հարվածների ժամանակ։ Մոջթաբան, որը հարվածների ժամանակ վիրավորվել էր, առայժմ գրավոր ուղերձներով է հաղորդակցվում իր ժողովրդի հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում