copy image url
Ներքին Արտաքին 1 շաբաթ առաջ - 20:35 28-08-2026

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում սպասվող զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումն ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է РБК-ն։

«Բանակցություններ են նախատեսվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ։ Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած համագործակցությունից. այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել։ Եվ այդ մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն», — նշել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ առանձին թեմա կդառնա նաև հայ ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը. նրանք հանդես են գալիս Ռուսաստանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացման օգտին։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի ղեկավարության գործողությունները Մոսկվայի մոտ «մեծ մտահոգություն» են առաջացնում։

«Նշեմ, որ, իհարկե, այս զրույցը տեղի է ունենալու, այսպես ասած, բավական անսովոր ֆոնի վրա, երբ զանգվածաբար ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին, ընդ որում՝ այն առաջնորդներին, որոնք հանդես են գալիս և հանդես էին եկել մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիության ակտիվացման օգտին։ Այսինքն՝ անկասկած, այս թեման կշոշափվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ մոտ մեծ մտահոգություն է առաջացնում», — հավելել է Պուտինի օգնականը։

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի Բիշքեկում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում