Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 18:08 28-08-2026

Մեղադրական կողմը փորձում է դռնփակ նիստի տանել՝ լրատվամիջոցների աչքից հեռու. Արա Զոհրաբյան

Տեսանք, որ մեղադրանքի կողմը փորձում է դռնփակ նիստի տանել՝ լրատվամիջոցների աչքից հեռու, մենք կարծում ենք, որ իրենք այս գործի ներքին խնդիրները չեն ուզում, որ բացահայտվի, իսկ այս գործը շատ լուրջ խնդիրներ ունի:

Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Ինչպես գիտեք, Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են իր եկեղեցական կանոնական գործառույթը կատարելու համար. հոգևորականին կարգալույծ է հռչակել, և դա համարվում է որպես դատական ակտի խոչընդոտում, այն դեպքում, երբ դա պետության միջամտելու առումով փակ տարածք է»,- նշեց փաստաբանը:

Ըստ Արա Զոհրաբյանի՝ իրենք համաձայն չեն դատավորի որոշման հետ, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը Էջմիածին քաղաքում է ընդունվել, գործը պետք է քննվեր հենց այդտեղ:

Փաստաբանը պնդեց՝ սա վկայում է, որ դատավորները հասկանում են՝ սա խնդրահարույց գործ է, մյուս կողմից էլ իրենց խիղճն է ու ճնշումները:

Արա Զոհրաբյանը նշեց ևս մեկ պատճառ, թե ինչու չեն ուզում, որ գործը տեղափոխվի Երևան. ըստ նրա՝ պատճառներից մեկն այն է, որ գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորի, որը հանրային վստահություն չի վայելում, օրինակ՝ Մասիս Մելքոնյանը, Արմինե Մելիքսեթյանը, Կարեն Ֆարխոյանը, որոնց դեպքում արդարադատություն չեն կարող ակնկալել:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում