copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 21:24 27-08-2026

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը իհարկե ենթադրում է նաեւ տնտեսական օրակարգեր, որովհետեւ միջազգային քաղաքականությունը նաեւ տնտեսություն է։ Այստեղ քննարկելու հարց էլ չկա։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Բայց, աշխարհի որեւէ անգամ ամենատնտեսական արտաքին քաղաքականություն վարող երկիրը իր արտգործնախարարության անվանը չի ավելացնում «առեւտուրը»՝ որեւէ կոնֆիգուրացիայով, որովհետեւ արտաքին գործեր ասվածը ինքնին ենթադրում է շատ լայն շրջանակ։ Լայն շրջանակ՝ այդ թվում տնտեսությունը, արտաքին տնտեսական կապերը, եւ այլն։

Ըստ այդմ, բավարար է, որ ԱԳՆ կառուցվածքում առկա լինեն ընդամենը համապատասխան բաժին եւ մասնագետներ, ու այն, որ կոնկրետ անվանման մեջ առեւտւրը կամ տնտեսությունը բացակյում են, դրանից աշխատանքի արդյունավետությունը կախված չէ բացարձակորեն։

Օրինակ, եթե կոչվի՝ արտաքին գործերի եւ տիեզերքի նախարարություն, դրանից Հայաստանը չի դառնալու տիեզերական աշխատանք իրականացնող երկիր։

Հետեւաբար, անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները։ Իսկ բուն իմաստները տարալուծում են մի դեպքում՝ երբ դրանք արդեն դառնում են ավելորդ, անցանկալի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում