Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 20:37 27-08-2026

Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան

Եթե ընդդիմադիր պատգամավորները ներկա լինեն, մենք հնարավորություն կունենանք մանրամասն քննարկելու ծրագրերը, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին վերաբերող:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Ինչու է Կառավարության ծրագրում նշվում միայն բնակարանային խնդիրը, որովհետև մյուս բոլոր հարցերը մենք դիտում ենք հավասար հարթության վրա: Մենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին որևէ կերպ չենք լումպենացնում և առանձին սեգմենտում չենք դիտարկում»,- նշել է նա:

Նա անդրադարձել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհուրդը շատ մանրամասն լսել է զեկույցը, թե ինչպես են ծախսվել գումարները, ի դեպ, կարող եք ծանոթանալ ցանկին, և ով հրաշք, հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև Սամվել Կարապետյանը: Հիմա ուզում եք ասել, որ պարոն Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է: Պարոն Վարդևանյանը ձեզ կբացատրի, թե դա ինչ քրեաիրավական հետևանք կարող է ունենալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում