Էսօր հոբելյանական չեմ հիշում որերորդ խուզարկությունն էր մեր տանը։ Այս մասին ասաց Նարեկ Կարապետյանը՝ հանդիպելով իր առանձնատանը սպասող լրագրողներին։
«Ամեն անգամ նույն պատմությունն ա։ Ինչ որ բան չեն տարել։ Արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ։ Ուզում է ասել՝ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։