Քրիստինա Հովհաննիսյանը սոցիալական ցանցերում կիսվել է մայրիկի ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված տոնակատարության կադրերով։ Նա հրապարակել է ինչպես խնջույքից, այնպես էլ նախապատրաստական ընթացքից տեսանյութեր ու լուսանկարներ։
Տոնական օրը Քրիստինան և նրա ամուսինը՝ Գևորգ Մկրտչյանը, մայրիկին շնորհավորել են նաև շքեղ ծաղկեփնջով՝ ստեղծելով ջերմ և ընտանեկան մթնոլորտ։ Հրապարակումները բազմաթիվ արձագանքներ են ստացել համացանցում։
Հետևորդներից շատերը նշել են, որ Քրիստինայի մայրիկը շատ երիտասարդ տեսք ունի և, նրանց կարծիքով, ավելի շատ նման է նրա քրոջը, քան մայրիկին։ Տարեդարձի երեկոն անցել է մտերմիկ մթնոլորտում՝ հարազատների ու մտերիմների մասնակցությամբ։